Հայաստանը պատրաստ է ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների, ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է առանց ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։
«Ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանը պատրաստ է ինքնուրույն իրականացնել սահմանային ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանում... Մենք Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացրել ենք, որ ռուսական կողմի օգնության կարիքն այլևս չունենք, իհարկե, շնորհակալություն հայտնելով»,- լրագրողներին ասել է Միրզոյանը։