Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ռազմական հանցագործ։
«Պուտինը պատասխանատվություն է կրելու ամեն ինչի համար, Հաագայի դատարանի դահլիճը նրան է սպասում»,-ասել է Լեյենը։