Հետևեք մեզ։

Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանին այլընտրանքներ գտնել․ հարց Էկոնոմիկայի նորանշանակ նախարարին

16:21, 07 մարտ 2024
Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանին այլընտրանքներ գտնել․ հարց Էկոնոմիկայի նորանշանակ նախարարին

Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ   համաչափ կախված են լինում Հայաստանից: Սա փոխադարձ պրոցես է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին, թե լոգիստիկ առումով Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանին այլընտրանքներ գտնել, Պապոյանը պատասխանեց․ «Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է, իհարկե, դա օբյեկտիվ շատ մեծ խոչընդոտ է: Բայց մենք սա համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր ու չենք սահմանափակում մեզ դրանով: Ամենօրյա աշխատանքով մեր թիմը որոնելու է և փորձելու է գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մենք բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը»: