Հետևեք մեզ։

Ամբողջությամբ կֆինանսավորվի Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները

17:05, 07 մարտ 2024
Ամբողջությամբ կֆինանսավորվի Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Արդյունքում՝ ամբողջությամբ կֆինանսավորվի Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները: Շինարարական լրացուցիչ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը:

Աշխատանքների ավարտն ապահովելու շրջանակում կազմվել են ծավալների ճշգրտման, լրացուցիչ աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ և այլ վճարներ: Մասնավորապես՝ առաջարկվում է Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների համար 2024 թ.-ին հատկացնել 108,481,000 դրամ։