Հետևեք մեզ։

Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը

18:33, 07 մարտ 2024
Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը

Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից

 

«Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերով բուժման ծրագիրը կիրականացվի ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

 

Ծրագրի շրջանակում ենթակա են բուժման`

 

Մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,

Ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,

Տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,

Գլխուղեղի չարորակ նորագոյացություններ,մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,

Ձվարանների,արգանդափողերի և որովայնամզի առաջնային քաղցկեղների դեպքում,թերապիայի 1-ին գծի ցուցումով քիմիաթերապիայի հետ համակցված՝IIIB IIIC ըստ FIGO-ի փուլավորման և մետաստատիկ պացիենտների դեպքում,

Արգանդի վզիկի քաղցկեղ՝ IV փուլում, համակցված քիմիապրեպարատների հետ,

Հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում որպես 1-ին գծի թերապիա համակցված իմունաթերապիայի հետ:

 

 

Ծրագրում պացիենտների ընդգրկման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

 

1) Պացիենտի էպիկրիզ,

 

2) Պացիենտի անձնական տվյալներ, անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտի պատճեն,

 

3) Պացիենտի կոնտակտային տվյալներ:

 

Ներկայացվող էպիկրիզում պարտադիր ներառվում են տվյալները ըստ հիվանդության փուլերի՝ համաձայն ուղեցույցերի:

 

Եթե կլինիկական փուլը համապատասխանում է, ապա սահմանվում է հետևյալ տվյալների պարտադիր առկայությունը՝

 

Հիվանդության պատմության և բժշկական զննության նկարագիր,

Համակարգչային շերտագրության (ն/ե կոնտրաստավորմամբ), անհրաժեշտության դեպքում ՄՌՇ և/կամ ՊԷՏ/ԿՏ հետազոտության տվյալները,

Ուռուցքի պաթոհյուսվածաբանական տվյալները,

Ուռուցքի իմունահիստոքիմիական տվյալները՝ ըստ անհրաժեշտության:

Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում տվյալ հիվանդության կարգավիճակը ճիշտ գնահատելու, դեղի հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու և/կամ վերահսկելու նպատակով իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ.

 

1) Արյան ընդհանուր քննություն,

 

2) Նյութափոխանակության համապարփակ հետազոտություն, այդ թվում` լյարդի և երիկամների ֆունկցիոնալ թեստեր:

 

Ծրագրում կարող են ընդգրկվել.

 

1) Առաջնային ախտորոշված վերոնշյալ նոզոլոգիաներով և փուլավորմամբ պացիենտները.

 

2) Այն պացիենտները, ովքեր նախկինում բուժում են ստացել

«Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կամ այլ բժշկական կազմակերպություններում և ներկայումս համապատասխանում են Ծրագրի չափորոշիչներին:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով` (010)205050: