Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։
Բանակցություններից հետո տեղի կունենա նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։