Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացված «Բազմազանության պաշտպանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված նամակում գրել է, թե իբր «Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգություն կա, որի ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»։
Նա իր նամակում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և կոչ արել տեխնիկական առաքելություն ուղարկել Հայաստան։
«Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,-ասված է Ալիևի նամակում։