Ինչպես հայտնի է՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանը նշանակվեց Պետական պահպանության ծառայության ղեկավար։
Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Արթուր Գասպարյանը 2020-ից հետո 4 անշարժ գույք է ձեռք բերել։
Այսպիսով․ Արթուր Գասպարյանը 2013-ին Երևանում բնակարան է գնել, որի միանձնա սեփականատերն է, 2017-ին Mitsubishi մակնիշի մեքենա է գնել, իր ունեցած մյուս չորս անշարժ գույքը ձեռք է բերել 2020-ից հետո։
2020-ին Երևանում ևս մեկ բնակարան է ձեռք բերել, որի 50% սեփականատերն է, թե ինչ եղանակով է ձեռք բերել գույքը, չի նշվում։ 2021-ին Երևանում ավտոտնակ է գնել, 2021-ին Աշտարակում հողամաս է գնել, իսկ 2022-ին Աշտարակում է գնել է երկրորդ հողամասը։
«ՄԼ Մայնինգ»-ից 1 մլն 866 հազար դրամ և 16 մլն 800 հազար դրամ փոխառություն ունի։ Բանկում 5 մլն դրամի ավանդ ունի, կանխիկ 4 մլն 800 հազար դրամ ունի, 6000 դոլար և 1800 եվրո։ Ծառայողական կենսաթոշակը տարեկան կազմել է 1 մլն 352 հազար դրամ, ՀՀ պետական պահպանության ծառայությունից որպես այլ եկամուտ նշել է 1 մլն 717 հազար դրամ և 1 մլն 295 հազար դրամ, իսկ տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 593 հազար դրամ։
Բանկային հաշվին գումար չի նշել, երկու երեխա ունի։ Կինը՝ Անժելա Մկրտչյանը, չի աշխատում, 2 մլն 700 հազար դրամ ունի և 1300 դոլար։