Մեր տանն իմ արվեստանոցն էր և այստեղ էլ կազմակերպել եմ ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով «Գեղագիտությունից գեղագիտություն» ցուցահանդեսն է նախաձեռնել իր հայրական տանը։
Հարցին, թե տան անդամները գալու՞ են իր ցուցահանդեսին, Աշոտ Փաշինյանն ասաց․ «Ճիշտ ասած՝ չգիտեմ։ Տեղյալ կլինեն, ինձ թվում ա, հա»։
Հարցին, թե չի՞ շփվում, Աշոտ Փաշինյանն ասաց․ «Շփվում եմ, իհարկե, շփվում եմ, ուզում եմ ասել, որ որպես այդպիսին հատուկ չեմ հրավիրել, բայց տեղյակ են, բնականաբար, կգան այն ժամանակ, երբ իրենց հարմար է։ Դեռ չեմ խոսել, թե երբ կգան»։
Հարցին, թե տոմսը 400 դրամ է, որ ընտանիքի անդամները գան, իրենք էլ են վճարելու՞, Աշոտ Փաշինյանը ժպտալով ասաց․ «Տոմսավաճառների հետ դա»։