Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությանը՝ Գազայի հատվածում կանանց և երեխաների նկատմամբ «լուռ դիրքորոշում» ընդունելու մեջ։
«Նրանք, ովքեր անտեսում են Պաղեստինի կոտորածները, չեն կարող լինել հետևողական, արդյունավետ և անաչառ: Ես հարցնում եմ ձեզ՝ կանանց իրավունքների մասին աղմկողներն իրենց ձայնը բարձրացրե՞լ են ի պաշտպանություն Գազայում զոհվածների: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք Պաղեստինում մեր դիվանագիտության միջոցով: Տեսե՞լ եք, որ նրանք, ովքեր մնացած մարդկանց իրավունքների և օրենքների մասին դասախոսություններ են կարդում, քայլեր ձեռնարկեն Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ»- ասել է Էրդողանը։