Հաշվի առնելով գործող օրենսդրությունը՝ մարտի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու։
Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրությունն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում լիազորությունները կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան իմ հետևից»,- ասաց նա։
Նշենք, որ Էրդողանը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 2023թ.։
Նա հավաքել է ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քամալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 85,71 տոկոս։ Արդյունքում Էրդողանը իրավունք է ստացել 5 տարի կառավարել երկիրը։