Հետևեք մեզ։

ԱԱԾ-ն չի մեկնաբանում «Ամերիաբանկի» վաճառքի գործարքում «ադրբեջանական հետքի» մասին լուրերը. Sputnik Արմենիա

14:24, 09 մարտ 2024
ԱԱԾ-ն չի մեկնաբանում «Ամերիաբանկի» վաճառքի գործարքում «ադրբեջանական հետքի» մասին լուրերը. Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել լուրերն այն մասին, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը «Վրաստանի բանկին» վաճառելու հետևում միջնորդավորված կանգնած է Ադրբեջանը։
 
Ավելի վաղ «Ամերիաբանկը» հաստատել էր իր բաժնետոմսերի գնումը վրացական «Վրաստանի բանկի» սեփականատերերի կողմից:
 
Ընդ որում, հասարակության մեջ լուրեր են հայտնվել այն մասին, որ գործարքի վրա ազդել է Ադրբեջանը, որը մինչև այսօր Բաքվում պահում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը միջնորդավորված կերպով տիրապետում է «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 48,8 տոկոսին:
 
«Ինչպես հարցմամբ նշված տեղեկությունները, այնպես էլ Ազգային անվտանգության մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում, որի արդյունքների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ չեն կարող տրամադրվել»,- ասված է գրավոր պատասխանում:
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Վարդանյանը կապ չունի «Վրաստանի բանկի» սեփականատերերին (ընկերությունը գրանցված է Լոնդոնում) այդ բաժնետոմսերի վաճառքի հետ:

Վերլուծական