Պաշտոնական Բաքուն անհապաղ պահանջում է հայկական չորս գյուղերը։ Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունում ասվում է, որ չորս գյուղերի «ադրբեջանական» լինելը կասկած չի հարուցում․ «Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից «օկուպացված» (չակերտները՝ Hayastan.news) «ադրբեջանական» չորս ոչ էքսկլավային գյուղերին, այդ թվում՝ Բաղանիս Այրումին, Ներքին Ոսկեպարին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ «ազատման» (չակերտները՝ Hayastan.news)»։
Ադրբեջանական կողմը նշում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Տավուշի մարզի երեք գյուղի, ինչպես նաև Տիգրանաշենը հանձնելու հարցը։
Հինգշաբթի հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շեյն Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների 7-րդ նիստը։