Հետևեք մեզ։

Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում

20:46, 09 մարտ 2024
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում

Նախօրերին առևանգել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դրոշը տեղադրվելու է։ Նույն խմբակցության պատգամավոր Քրիստիեն Վարդանյանը հայտնել է, որ դրոշը տեղադրվել է․ «Արդեն տեղում է»,-գրել է պատգամավորն ու լուսանկար հրապարակել։