Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան։ Գաբալայի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։
Իրակլի Ղարիբաշվիլիին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը և Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։
Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան
13:49, 07 ապրիլ 2023
