Իրանցի չորս դիվանագետները, որոնց պաշտոնական Բաքուն անցանկալի անձ է ճանաչել, լքում են երկիրը:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի իշխանությունները 48 ժամ էին տվել իրանցի պաշտոնյաներին՝ երկրից հեռանալու համար։
Անցանկալի անձ ճանաչված իրանցիների պաշտոնները հայտնի չեն: