Հետևեք մեզ։

Բաքվում հետևում են Երևանի անցուդարձին փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկների միջոցով

12:00, 11 մարտ 2024
Բաքվում հետևում են Երևանի անցուդարձին փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկների միջոցով

Ադրբեջանական  AZ TV հեռուստաալիքը ծավալուն ֆիլմ է պատրաստել Արցախի բռնի հայաթափման, արցախցի քաղաքական գործիչների առևանգման, գերեվարման և ապօրինի ազատազրկման վերաբերյալ։

Նշվում է, որ ֆիլմը ցուցադրվելու է ս․թ․ մարտի 28-ին, երեկ տարածվածը և համացանցը ցնցածն անոնս էր։

Անոնսում ներկայացվում է, որ ադրբեջանական կողմը հարցազրույցներ է կազմակերպել արցախցի գործիչների հետ, տեսանյութում երևում է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ցուցադրում են, թե ինչպես են իրենք Արցախի պետական մարմինների տարբեր աշխատասենյակներում անցուդարձին հետևել գաղտնի տեսախցիկներով։ Փաստացի իրենք այդ տեսախցիկները դնել չէին կարող, հետևաբար կարողացել են մուտք գործել այդ համակարգեր և խափանման միջոցով հասանելիություն ստանալ դրանց։

Տեսանյութում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ում և մասնավորապես Երևանում հանրության գործունեությանը ծանոթանալու, կարծիքը վերահսկելու, տեղեկանալու համար նույն սխեմայով մուտք է գործել նաև փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկների համակարգեր և փաստացի հասանելիություն ստացել նաև Երևանում քաղաքացիական բնակչության կյանքին։

Վերլուծական