Կեսարյան հատումների նվազեցմանը միտված 5-ամյա ծրագրի շրջանակներում կբարելավվեն մասնագետների հմտությունները, կհստակեցվեն այս եղանակով ծննդաբերությունների ցուցումները: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Բացառությամբ խիստ անհրաժեշտության` մնացած դեպքերում հղին կնախապատրաստվի բնական ճանապարհով ծննդաբերության` հետծննդաբերական բարդություններից խուսափելու համար: