ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին փորձում ես առաջին պլան չբերել, որովհետև նա հոգով կամակատար է, որի հենքը ատելությունն է Հայաստանի և հայկականի նկատամբ, իսկ ատլությունն ամենամեծ պատիժն է։
Ժաննա Անդրեասյանը պետք է իր համար այդքան ատելի Նժդեհին շնորհակալ լինի նախարար նշանակվելու համար, որովհետև իր ատելությունն առ Նժդեհ իր նախարար նշանակվելու կարևոր գործոնն է։ Որքան էլ նյարդայնացնում է Անդրեասյանին այս թեման, այնուամենայնիվ հիշեցնենք, թե ինչ էր ասել Անդրեասյանը․ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ Դա շատ վտանգավոր է»։ Եվ եթե դա նախարարը համարում է ֆաշիստական, ուրեմն դրա դեմ էլ նա պայքարում է։
Իրականում, գաղափարախոսության ծայրահեղականացման, որոշ ուժերի կողմից սեփական շահին ծառայեցնելու և տարատեսակ մեկնաբանությունների հետ կարելի է չհամաձայնել, բայց այն ֆաշիստական որակելը ոչ միայն խելքին մոտ չէ, նաև հաստատ այլ պատճառներ ունի։
Ժաննա Անդրեասյանը ջնջում է պատմությունը․ գիտեք, այդպես վարվում են նաև Ադրբեջանում, խեղաթյուրում են պատմությունը, ջնջում են Արցախի հայկական հետքը, Հայաստանի խորհրդանիշները, իրենց ստեղծման օրից սկսած՝ այդ բոլոր տարիներին, ամեն ինչ համերում են ոչ հայկական ու ոչ հայերինը։ Իսկ ինչու՞ է Ժաննա Անդրեասյանը ևս անում այդպես։
Օրինակ, Ժաննա Անրդեասյանը որոշել է, որ Հայոց պատմություն առարկան պետք է դասավանդեն նոր դասագրքերով։ Գիտեք, սա էլ է նորմալ, ժամանակները փոխվում են, բայց դա չի նշանակում, թե պատմությունը պետք է փոխել։ Անկախ նրանից, թե ժամանակները որքան են փոխվում, տեղի ունեցած իրադարձությունն արդեն տեղի են ունեցել, կարելի է աշակերտին հուշել տարբեր տեսակետներից նայել, բայց չսովորեցնել ուրանալ, ջնջել, մոռանալ, լինել այնպես, ինչպես Բաքվում։ Մեկ օրինակ․ պատմությա այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն: Դասագրքի հրատարակիչ Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը, և քանի որ հերքում է, հենց այդ պատճառով էլ դասագիրքը Անդրեասյանը վստահել է նրան։ Այդ դասագրքի աբսուրդի մասին մասնագետները շատ են խոսել ու խոսում։
Անդրեասյանը չորս տասնյակից ավելի հայտնաբերված սխալներն ուսումնասիրելու և այլ հարցերի համար անկախ հանձնաժողովում, իբրև թե, քննարկում է անում, սակայն, հանձնաժողովի անդամների ով լինելը գաղտնի է պահվում, ասում է՝ կթիրախավորվեն։ Լու՞րջ, իսկ ինչ են ցանկանում, ջնջեն պատմությունը ու դրա համար նախարա՞ր լինեն։ Այդպիսինն արդեն ունենք։
Այդ պատմության դասագրքում խեղաթյուրված է նաև Արարատ լեռան անունը, իսկ այդպես ովքե՞ր են ցանկանում, հայերը՞, թե՞ թուրքերն, ադրբեջանցիները, Ժաննա Անդրեասյանն ու ՔՊ-ն։ Ինչն է միավորում նրանց․ դա հաստատ պաշտոնը չէ։ Առհասարական, պատմական հիշողությունը ջնջելու վտանգավորության մասին Անդրեասյանը չափազանց լավ գիտի։
Ժաննա Անդրեասյանի մյուս աղմկահարույց գաղափարը «հայոցը» վերացնելն է, օրինակ՝ Հայաստանի պատմություն, որ եթե բախտ վիճակվի մի քանի քկմ թողնել, խոսեն միայն դրա մասին։
Ժաննա Անդրեասյանը դպրոց է տանում պատմություն, որտեղ խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առնացքային դրույթներ:
Հաջորդը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորին է, որը 103-ամյա պատմություն ունի։ Ոչինչ պատահական չէ Ժաննա Անդրեասյանի ռետինի տակ, թիրախները հատուկ են ընտրված և դրանք բոլորը հիշողություն են, պատմություն, ոգեշնչման աղբյուր և պարծանքի առարկա։ Շարքն անվերջ է, շարունակելի, սրանք միայն երևացող ու ամենաքննարկվածներներից մի քանիսն են։
Բացատրություն, թե ի՞նչ է ուզում Ժաննա Անդրեասյանը Հայաստանից, դժվար է ասել, որովհետև նրա ջնջելու ֆանտազիան նորմալ մարդը չի կարող պատկերացնել, կամ գալիս են մտքեր, որոնց անգամ վախենում ես բարձրաձայնել, ամեն դեպքում դա փողն ու պաշտոնը չէ, անվճար ապրելն ու երթևեկելը չէ, նա դրանք ունի, մնում է կարծել, որ դա ատելությունն է սեփական ազգի նկատմամբ, կամ ազգը սեփականը չէ։
Ամեն պարագայում, Նիկոլ Փաշինյանը մի օր նրան կուղարկի ցնցողի գինը ճշտելու՝ չվերադառնալու պայմանով, բայց այդքանով նրա գնալու ուղին հաստատ չի ավարտվի։