Հետևեք մեզ։

Ձեր ի՞նչ գործն ա. 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը

13:45, 11 մարտ 2024
Ձեր ի՞նչ գործն ա. 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը

«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվել է 2024 թվականի փետրվարի 28-ին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 000 OO 00 համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։

Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից կայքը տեղեկացել է, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

Գագիկ Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի հերքել, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորել այդ թեմայով հարցեր չուղղեն իրեն, հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասաց. «Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ», - ասել է նա։

Մանրամասները՝ նշված կայքերում։

Վերլուծական