Հետևեք մեզ։

Կարծում եմ՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործակումը կհետաձգվի մինչև 2027-ը. ՏԿԵ փոխնախարար

13:51, 11 մարտ 2024
Կարծում եմ՝  ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործակումը կհետաձգվի մինչև 2027-ը. ՏԿԵ փոխնախարար

ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Այս տարի ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական կիրառություն չի լինելու։ Այն նախանշված էր, որ պետք է սկսեր գործել 2025 թվականից սկսած, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը։ Կարծում եմ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2027 թվականը»,-ասաց Վարդանյանը։

Վերլուծական