Հետևեք մեզ։

Էդմոն Մարուքյանը մեղադրու՞մ է, լու՞րջ․ միգուցե պատրաստվում է ընտրություններին. ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյան

16:17, 11 մարտ 2024
Էդմոն Մարուքյանը մեղադրու՞մ է, լու՞րջ․ միգուցե  պատրաստվում է ընտրություններին. ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյան

Էդմոն Մարուքյանի «լայվերին» չեմ հետևում, մեղադրու՞մ է, լու՞րջ։ Պետք է  հետևել, նոր գնահատական տալ։ Ես առնվազն մինչ այս պահը չգիտեի տարաձայնությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, պատասխանելով Մարուքյանի  հրաժարականի մասին հարցին և հայտարարություններին։

«Ավելի ուշադիր կլինեմ, բայց նա առնվազն երեք տարի Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել, ես չգիտեմ էլ, թե ինչու է հեռացել կամ հեռացվել աշխատանքից։ Ես որևէ բացասական բան չեմ տեսնում: Մարդը միգուցե որոշել է  մասնակցել ընտրություններին և, իհարկե, պետք է քաղաքական գործունեություն ծավալի: Նորմալ չէր լինի, եթե նա որոշեր մասնակցել ընտրություններին ու հիմա հայտարարություններով հանդես չգար»,-ասաց ՔՊ-ականը՝ չբացառելով, որ գուցե նրան հեռացրել են աշխատանքից, ինֆորմացիան միակողմանի է։

 

Վերլուծական