ՀԱՊԿ-ում ակնկալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խելամիտ մոտեցում կցուցաբերի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Չեմ թաքցնի` որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,–ասել է գլխավոր քարտուղարը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում Երևանից հայտարարություն են սպասում կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ։