Հետևեք մեզ։

Սա «բալագան» չի, իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

11:08, 12 մարտ 2024
Սա «բալագան» չի, իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Հարգելի գործընկերներ, սա «բալագան չի»։ Որ ընթացքում լսեք, ինձ չընդհատեք, կիմանաք, քվեարկում ենք չզեկուցվող հարցերի շուրջ։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով չզեկուցվող հարցերի ընդունման քվեարկության վերաբերյալ ընդդիմադիրների բողոքներին։

 

«Տեղի ունեցավ հետևյալը․ Մենք քննարկեցինք, հաստատեցինք օրակարգը, մենք քննարկեցինք, հաստատեցինք չզեկուցվող հարցերը, մենք քննարկում ենք հիմա զեկուցվող հարցերը։ Ժողովուրդ ջան, ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք բոյկոտեք, ձեր իրավունքն է, բայց գիտեք հետևանքն ինչ է լինում»,- ասաց Ավինյանը։

 

Դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին՝ Ավինյանը ասաց՝ «իսկ ով է ասել, որ ձեզ հետ առհասարակ պետք է հաշվի նստենք»։ 

 

«Միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է։ Իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել»,- ասաց Ավինյանը։