Հետևեք մեզ։

Սա Հայաստանի Հանրապետությունն է․ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզն ու ևս մեկ կետ

12:16, 12 մարտ 2024
Սա Հայաստանի Հանրապետությունն է․ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզն ու ևս մեկ կետ

Եկեք նախ արձանագրենք, թե որն է ՀՀ-ն։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, ՀՀ-ն սա է։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ցուցադրեց Հայաստանի Հանրապետության քարտեզը և ևս մեկ կտոր, որն ամենայն հավանականությամբ, Արծվաշենն է։

 

Փաշինյանն անդրադարձավ Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ․ «Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ-ի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել և ՀՀ տարածքում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև՝ հետո։ Այս պատկերը որ ցույց տվեցի, սա ուղղակի պատկեր չէ, սա ՀՀ-ի դե յուրե ամրագրված տարածքն է»,- ասաց Փաշինյանը։