Հետևեք մեզ։

Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից․ Նիկոլ Փաշինյանը կայցելի Տավուշի մարզ

12:24, 12 մարտ 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից․ Նիկոլ Փաշինյանը կայցելի Տավուշի մարզ

Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ելնենք դե յուրե իրողություններից․ այն ինչ Հայաստան է, Հայաստան է, այն ինչ Ադրբեջան է, Ադրբեջան է։

Չեմ  բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելից պետք է ելնենք իրավիճակի համապարփակ վերլուծությունից և ՀՀ-ի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները կառավարելու տրամաբանությունից»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ առաջիկայում այցելություն կունենա Տավուշի մարզ՝ դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար։