ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Զվարթնոց օդանավակայանում ծառայություն իրականացնելու համար և տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում, բավարար փորձ և հմտություններ է ձեռք բերել՝ ծառայությունն առանց ռուսական կողմի աջակցության իրականացնելու համար։
Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսինն է եղել ռուսական կողմին ուղարկված նամակը՝ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ։