Հետևեք մեզ։

Գերիների վերադարձի հարցով իրականացվում է ամենօրյա աշխատանք․ Նիկոլ Փաշինյան

12:42, 12 մարտ 2024
Գերիների վերադարձի հարցով իրականացվում է ամենօրյա աշխատանք․ Նիկոլ Փաշինյան

Գերիների վերադարձի հարցի հետ կապված իրականացվում է ամենօրյա աշխատանք։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններ է առաջադրում Բաքուն գերիներին վերադարձնելու գործընթացի շրջանակներում։

 

«Ես հիշում եմ, երբ դեկտեմբերի սկզբին ԱԺ պատգամավորներից հարց հնչեց գերիների վերադարձի վերաբերյալ, ես ասացի, որ ամենօրյա աշխատանք է տարվում, և հիշում եմ նրանց թերահավատ հայացնքները, ես հասկանում եմ հայացքները, շատ մեծ էր այն ժամանակ գայթակղությունը ասել, որ, այ ժողովուրդ, սպասեք, մի երկու օրից կլինի արդյունք։ Եկեք արձանագրենք, որ միշտ տարվում է ամենօրյա աշխատանք։ Մենք հասկանում ենք հարցի բարոյական, քաղաքական և մարդկային կողմը»,- ասաց Փաշինյանը։