Հետևեք մեզ։

Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց․ Փաշինյանը հաստատեց՝ հարցը քննարկվում է

12:58, 12 մարտ 2024
Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց․ Փաշինյանը հաստատեց՝ հարցը քննարկվում է
Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց:
 
Փաշինյանը նշեց, որ այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել:
 
«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս հարցը պետք է լինի երկուստեք: