Հետևեք մեզ։

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

13:12, 12 մարտ 2024
Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ այդ հայեցկարգին, և  նաև դրան ծանոթանալու արդյունքում է, որ ես հանգել եմ եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հիմա նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա քաղաքական խոսույթ և օրակարգ իմ կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող՝ իր հիմնավորումներով», - նշեց Փաշինյանը։

 

Անդրադառնալով Անկախության հռչակագրին ՀՀ նոր Սահմանադրության մեջ հղում արվելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին իր ուղերձում իր ձևակերպումներն արել է։

 

«Եթե ես 2022 թվականի օգոստոսի 23-ին այդ թեմային անդրադարձել եմ, պարզ է, որ այդ մտքերը, այդ գաղափարները, այդ խնդիրները, այդ երկմտությունները, երկընտրանքներտ այդ օրն առավոտյան չէին ծնվել, ոչ էլ դրա նախորդ օրը։ Ես տասնյակ աշխատանքային փակ փորմատներով  քննարկումներ եմ ունեցել 2021-ին, 2020-ին, նույնիսկ 2019-ին։ Շատերը փորձ են անում դրան ուրիշ ենթատեքստ տալ, չնայած դա էլ քննարկման մաս է, ես դրան էլ եմ լավ վերաբերվում, չեմ ուզում լինի մի հարց, որի մասին մենք չենք խոսում», - ասաց նա։

 

Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ փոփոխության մասին է խոսում․ «Մենք երկար ժամանակ մտածել ենք աքսիոմներով, իմ կարծիքով դա շատ դեպքերում մեզ զրկել է բավարար ճկունությունից, որպեսզի մենք մեր կարիքները հասցեագրենք, մեր մարտահրավերները կառավարենք։ Հիմա, ցավոք, հայի հետին խելքով մենք կանգնած ենք թեորեմներով մտածելու մասին», - ասաց նա։