Հետևեք մեզ։

Ես չեմ կարող ասել՝ բացարձակ ճիշտ եմ գործում, երևի պարոն Մարուքյանի նմաններն են միայն ճիշտ գործում․ Նիկոլ Փաշինյան

13:36, 12 մարտ 2024
Ես չեմ կարող ասել՝ բացարձակ ճիշտ եմ գործում, երևի պարոն Մարուքյանի նմաններն են միայն ճիշտ գործում․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ կարող ասել, որ բացարձակ ճիշտ եմ գործում, ո՞վ կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։


«Երևի պարոն Մարուքյանի նման հատուկ հանձնարարություններով դեսպաններն են միայն ճիշտ գործում։ Ես չեմ կարող ասել, որ բացարձակ ճիշտ եմ գործում։ Բայց այդ վերնագրերը պետք է բացել։ Իսկ ինչո՞ւմ է, որ ճիշտ չեմ գործել։ Մեր իրականության պրոբլեմն այն է, որ վերնագրի ներքո խոսույթ չենք ձևակերպում` որտեղ ենք սխալ գործել, ինչում ենք սխալ գործել: Երբ ես վերլուծում եմ, որ սխալ եմ գործել, գալիս, եզրակացնում եմ, որ այստեղ սխալ եմ գործել ու այդ կետից ծագում է 2-րդ հարցը` իսկ ո՞րն էր ճիշտը։ Երբ սկսում եմ մյուս սցենարը նկարագրում՝ ոնց պետք է գործեի, էլի վերջում հանգում եմ էն կետին, որը ակնհայտորեն սխալ է և նման այսօրվա իրավիճակին»,- նշեց Փաշինյանը։