Հետևեք մեզ։

Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու մասին, ավելին չեմ կարող ասել․ Պեսկով

13:41, 12 մարտ 2024
Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու մասին, ավելին չեմ կարող ասել․ Պեսկով

Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու մասին, գերատեսչությունների միջև կապերը կշարունակվեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անցյալ շաբաթ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է առանց ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ սահմանապահները տեղեկացրել են իրենց ռուս գործընկերներին օդանավակայանում առանց իրենց աջակցության ծառայության հնարավորության մասին։

«Իսկապես գերատեսչական նամակ է ստացվել այդ կապակցությամբ: Եվ այժմ կապերը գերատեսչությունների միջոցով են իրականացվում: Հիմա ավելին չեմ կարող ասել: Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն», - ասել է Պեսկովը: