Հետևեք մեզ։

Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ՝ ես դժգոհ եմ եղել Էդմոն Մարուքյանի աշխատանքից. Փաշինյան

14:34, 12 մարտ 2024
Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ՝ ես դժգոհ եմ եղել Էդմոն Մարուքյանի աշխատանքից. Փաշինյան

Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա պատճառը, որի համար Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից, այն է, որ ես դժգոհ եմ եղել նրա աշխատանքից։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Նա այդ մասին գիտի, ես էլ եմ այդ մասին նրան ասել։ Ասել եմ` կոնկրետ ինչից եմ դժգոհ ու ինչն է եղել պատճառը, որ ես նրան երկար ժամանակ որևէ հանձնարարական չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել իր հետ, միջնորդավորված եմ աշխատել։

 

Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ ես մի հայտարարություն եմ արել, որը խնդրահարույց է համարում, ես ասացի` բացառված է, որ նման հայտարարություն արած լինեմ։ Խնդրեցի, որ հայտարարությունն ինձ վիդեոյով ուղարկի` հղումով, րոպեններով։ Հղումը չստացա, ստացա ինչ-որ տեքստ»,-ասել է Փաշինյանը։