Կզարմանաք, բայց գերիների հետ կապված հարց վերջին անգամ քննարկել եմ այսօր առավոտյան։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ում հետ, չեմ կարող ասել, ինչ, չեմ կարող ասել։ Այսինքն կարող եմ ասել, քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության հարցը։ Երեկ կեսօրին էլ եմ քննարկել, 15:00-15:45-ը»,-ասել է նա։