Հայաստանը պաշտոնապես ռուսական կողմին տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն կիրականացնի։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Փաշինյանը և հավելել, որ այն նամակը, որով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին, շնորհակալական նամակ է։
«Ժամկետը կարծեմ թե նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ սա աշխատանքային գործընթաց է։