32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին ընդունել է տրանսպորտի սակագների փոփոխման մասին նախագիծը:
Նոր սակագները կգործեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։
Նախագծով սահմանվում է, որ
30 օրվա համար կգործի 8800 դրամ սակագինը,
90 օրվա համար կգործի 23600 դրամ,
365 օրվա համար կգործի 88000 դրամ։
Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:
Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։
Բոլոր փաթեթները ունեն անսահմանափակ երթևեկելու հնարավորություն։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելիս քաղաքացիները կկարողանան օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից։