Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը գրավի դիմաց փոփոխելու մասին միջնորդությունը։
Դատարանը որպես գրավի չափ է սահմանել 2 միլիոն դրամը։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին, որը կայանալու է Ժնևում։ Պատվիրակության կազմում է նաև Լևոն Քոչարյանը։