Հետևեք մեզ։

Փաշինյանը TikTok-ում հրապարակել է իր ու ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի նամակագրությունը (տեսանյութ)

09:50, 13 մարտ 2024
Փաշինյանը TikTok-ում հրապարակել է իր ու ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի նամակագրությունը (տեսանյութ)

Նիկոլ ՓաշինյանըTiktok-ում հրապարակել է իր և 2021-ին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի նամակագրությունը։

Ըստ նամակագրության` 2021-ի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանը զեկուցել է.«Մեր մոտ ամեն ինչ նորմալ է»։

Ըստ նամակագրության` Փաշինյանը ժամեր անց ասել է, որ լուրջ խոսակցություն պետք է տեղի ունենա ու հանրային բացատրություն պետք է տա Արշակ Կարապետյանը տեղի ունեցածի մասին։

2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանն ազատվեց նախարարի պաշտոնից։

Երեկվա իր ասուլիսում Փաշինյանն ասաց, որ այն պահին, երբ Արշակ Կարապետյանը զեկուցել է, որ ամեն ինչ նորմալ է, ադրբեջանական զորքերն այդ պահին ներժուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։

Ըստ Փաշինյանի` այդ մասին կամ Արշակ Կարապետյանը տեղյակ չի եղել կամ տեղյակ լինելով իրեն չի զեկուցել։

Տեսանյութն` այստեղ։