Ոչ ոք Ռուսաստանի հետ հաշվի չի նստի, եթե նա իրեն չպաշտպանի, հետևանքները կարող են աղետալի լինել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե մենք չկարողանանք պաշտպանվել, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել ռուսական պետականության համար», - ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ գին են պատրաստ վճարել այն մարտահրավերի համար, որին ստիպված են եղել դիմակայել պատմականորեն։