Հետևեք մեզ։

Մենք հանձնառու ենք առավել խորացնելու նույնակունք արժեքների վրա խարսխված բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները․ ՀՀ նախագահը՝ Հռոմի պապին

11:29, 13 մարտ 2024
Մենք հանձնառու ենք առավել խորացնելու նույնակունք արժեքների վրա խարսխված բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները․ ՀՀ նախագահը՝ Հռոմի պապին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ:

 

«Հիրավի հիացմունքի են արժանի մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում աշխարհում արդարության վերականգնմանն ուղղված Ձերդ Սրբության անկոտրում կամքն ու մարդասիրական վեհ առաքելությունը։

 

Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Ձերդ Սրբության շարունակական կոչերն ու ուղերձները:

 

Մենք հանձնառու ենք առավել խորացնելու նույնակունք արժեքների վրա խարսխված բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է ուղերձում: