Հետևեք մեզ։

«Գազպրոմ Արմենիան» գնման գործընթացում խոչընդոտնե՞ր է ստեղծում. ահազանգ. 24news.am

13:42, 13 մարտ 2024
«Գազպրոմ Արմենիան» գնման գործընթացում խոչընդոտնե՞ր է ստեղծում. ահազանգ. 24news.am

Կա ընկալում, որ գնումների ոլորտի կարգավորումները, չարաշահումներից խուսափելու անհրաժեշտությունը վերաբերվում է բացառապես պետական հիմնարկներին, սակայն օրենքի տառին համապատասխան մրցույթներ պետք է իրականացնեն նաև օրինակ բնակչության սպասարկմամբ զբաղվող հանրային կազմակերպությունները։

 

24News-ին հայտնի է դարձել, որ այս առումով խնդիրներ կան «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որը տարեսկզբից 2 անգամ անընդմեջ հայտարարել է G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների ձեռքբերման մրցակցային գնում, որոնք շատ արագ չեղյալ են հայտարարվել այն պարագայում, երբ երկու մրցույթներին էլ եղել է մասնակից։

 

Պարզել են, որ G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչներն այն սարքերն են, որոնք անհրաժեշտ են բնակչությանը մատակարարվող գազի հաշվարկի համար, և դրանց բացակայության դեպքում նոր բաժանորդների գազամատակարարումը պարզապես կդառնա անհնարին:

 

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության https://gnumner.minfin.am/ կայքում առկա տվյալների, առաջին անգամ մրցույթը հրապարակվել է 12.01.24թ․ին №061/GArm/ ծածկագրով, ապա 30․01․24թ-ին հայտարարվել չկայացած, իսկ երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել է 13.02.24-ին №073/GArm ծածկագրով և 04․03․24-ին կրկին հայտարարվել չկայացած։

 

24News-ը փորձել է մանրամասներ ճշտել, թե ինչու են հրավիրված մրցույթները հայտարարվել չկայացած: Պարզվեց, որ 2-րդ մրցույթը չկայացած է հայտարարվել հաշվիչների արտաքին չափերը մրցույթի հրավերի տեխնիկական պահանջներին չբավարարելու պատճառով, մասնավորապես, մասնակցի առաջարկվող հաշվիչի արտաքին չափերից մեկը 8մմ-ով ավել է եղել, իսկ առաջին անգամ հայտարարված մրցույթի չկայացած հայտարարելու հիմքերն առհասարակ հստակ նշված չեն:

 

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ 12.01.24թ.-ին հայտարարված մրցույթի հրավերում կատարել է փոփոխություններ և 25․01․24թ-ին հայտարարելով նորը փոփոխել է հաշվիչների հիշատակված արտաքին չափերը ավելի փոքրացնելով դրանք։ Հայտարարված մրցույթին համապատասխան արտաքին չափերով հաշվիչներ շուկայում հայտնաբերելուն ուղղված մեր փորձերն ապարդյուն անցան, մինչդեռ նախկինում նախանշված չափերին համապատասխանող հաշվիչներ արտադրող ընկերություններ բավականաչափ առկա են։

 

Այս փաստը ստիպել է աղբյուրին՝ կապ հաստատել 2-րդ մրցույթին մասնակցած միակ ընկերության՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որի հայտը մերժվել էր հաշվիչի չափը 8մմ գերազանցելու պատճառով։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի պահանջներին համապատասխանող չափերով հաշվիչներ արտադրող ընկերություն իրենց էլ հայտնի չէ։

 

Պարզվել է, որ ընկերությունը մասնակցել է նաև առաջին հայտարարված մրցույթին, որում ինչպես նշեցինք, արդեն Գազպրոմ Արմենիան մրցույթի հրավերը հրապարակելուց հետո կատարել էր փոփոխություն՝ փոքրացնելով հաշվիչների արտաքին չափերը։ Իսկ առաջին մրցույթը չկայացած հայտարարելուց հետո իրենց պատասխանել էին, թե իբր ֆինանսական միջոցների բացակայության պատճառով է մրցույթը չկայացած հայտարարվել։

 

Ընկերությունում եզրակացնում են, որ տպավորություն է, թե «Գազպրոմ Արմենիան» նման քայլերով պարզապես փորձում է դուրս մղելով այլ մասնակիցների, գնման գործընթացին մասնակից դարձնել իրեն նախընտրելի ընկերությունների՝  չխորշելով այդ ճանապարհին ծախսել հարյուրավոր միլիոն դրամներ ավել։  

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։