Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք է մնացել, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտորեն, իհարկե, հիմա դեռ շատ աշխատանք կա, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ, մենք կհստակեցնենք և կխոսենք՝ համահունչ այն հայտարարություններին, որոնք արել է պարոն վարչապետը»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։
Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը հղում է արել ՀԱՊԿ-ին և պարզաբանել, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։