Հետևեք մեզ։

Աշխատանքային քննարկում է եղել ԱԺ-ում, մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը

15:19, 13 մարտ 2024
Աշխատանքային քննարկում է եղել ԱԺ-ում, մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

«Հանդիպմանը քննարկվել են Կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավվածությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: