Դելիմիտացիան, դեմարկացիան գործընթաց է, որի արդյունքում հստակ կընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, որից այն կողմ՝ Ադրբեջանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով։
Հարցին՝ Տավուշում որ հատվածից է այսկողմ Հայաստան, և որ հատվածից է այնկողմ Ադրբեջան, Սանոսյանը պատասխանեց․
«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան՝ որ քարտեզով են աշխատում, այսինքն, այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի։ Տեսեք, պետք է երկու կողմի համար ընդունելի ինչ-որ իրավական քարտեզ վերցնել, որն էլ կհանդիսանա այդ գործընթացի համար հիմք, այդ քարտեզով կլինի և՛ կաբինետային և՛ դաշտային աշխատանք»,- ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի կողմից քանիցս հիշատակված 4 գյուղերին՝ նախարարը նշեց, որ Տավուշի այդ 4 գյուղերը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում։ Հարցին՝ Ադրբեջանին են պատասխանում, Գնել Սանոսյանն ասաց՝ «Նիկոլ Փաշինյանը 4 ժամ պատասխանել է»։