Հետևեք մեզ։

Սահմանին չկրակելու հրաման չկա․ Սուրեն Պապիկյան

15:48, 13 մարտ 2024
Սահմանին չկրակելու հրաման չկա․ Սուրեն Պապիկյան

Զինվորը սահմանին կարող է կրակել ըստ իրեն տրված հրամանի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Հարցին՝ չկա՞ չկրակելու հրաման, Պապիկյանը պատասպանեց․ «Ոչ, չկրակելու հրաման չկա»։

 

Հարցին՝ 4 գյուղերից, որոնց մասին խոսում է Բաքուն և երեկ այդ մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, զորքերը դուրս գալո՞ւ են, Պապիկյանը նախ պատասխանեց՝ «զորքերն իրենց պարտականությունը կատարում են», ապա հրաժարվեց իրեն ուղղված հարցերին պատասխանել՝ ասելով․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերին պատասխանել է»։