Հետևեք մեզ։

Քննարկումներ են գնում՝ Արծվաշենը ինչի հետ կարելի է փոխել․ Գագիկ Մելքոնյան

15:56, 13 մարտ 2024
Քննարկումներ են գնում՝ Արծվաշենը ինչի հետ կարելի է փոխել․ Գագիկ Մելքոնյան

Հասկացա, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ այսինքն պետք է տալ Ադրբեջանի՞ն, պատգամավորը պատասխանեց՝ ոչ։

«Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որը գտնվում է իրենց տարածքում։ Ներկա դրությամբ Արծավշենը մերն է, որ գտնվում է իրենց տարածքում։ Հիմա քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք է փոխվի, այդ տարածքը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Դուք վռազում եք։ Նույնը Տիգրանաշենը, որ անցնում է իրենց նախկին տարածքով, հիմա գնում են քննարկումներ, մի՛ վռազեք», - նշեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Հարցին՝ Ադրբեջանը պատրաստ է Արծվաշենը փոխանակել որևէ այլ բանի հետ, Մելքոնյանը նշեց․ «Ալիևից խաբար չունեմ»։