Մենք Նիկոլ Փաշինյանի կողքը կկանգնենք, իրար հետ կպաշտպանենք Բաղանիսը, վարչապետը հողերը չի տալու, որ գա Տավուշ մեզ հետ հանդիպելու՝ ինքն էլ կզգա, որ չպիտի տա։ Այս տեսակետը 24News-ի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Գևորգ Սահակյանը.
Աղբյուրի մեջբերմանը, որ վարչապետը բաց տեքստով ասեց՝ ՀՀ տարածքում երբեք չեն եղել այդ 4 գյուղերը, Սահակյանը հայտնեց, որ այս առումով համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ուղիղ ձեզ ասեմ՝ ճիշտ է ասում, այդ պահը, հարց չկա՝ Ադրբեջանինն է, ադրբեջանցիներ են կոնկրետ ապրել Բաղանիս-Այրումում, բայց ես չգիտեմ, թե ռեալ ու՞մն է եղել՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական, բայց էն որ հիմա մերն ա՝ մերն ա ու մերն էլ լինելու ա»։