Հետևեք մեզ։

Ադրբեջանը մի պահ համաձայն էր 1976-ի քարտեզը վերցնել որպես հիմք, բայց մեր համար ավելի շահեկան քարտեզներ կան, ասենք 1926-ի քարտեզը․ Անդրանիկ Քոչարյան

12:29, 21 մարտ 2024
Ադրբեջանը մի պահ համաձայն էր 1976-ի քարտեզը վերցնել որպես հիմք, բայց մեր համար ավելի շահեկան քարտեզներ կան, ասենք 1926-ի քարտեզը․ Անդրանիկ Քոչարյան

Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, կան բազմաթիվ քարտեզներ և իրենք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրին։

«Քանի որ կարող է գետի հուն փոխվի, կարող է սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է նաև բնական ներկայացվածությունը թղթի վրա։ Հիմա խնդիրը դեմարկացիայի հետ կապված՝ պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։


Դուք տեսաք, որ այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի։ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն այն, ինչ մենք գիտենք, պետք է ընդունի նաև հակառակ կողմը։ Ադրբեջանը մի պահ համաձայն էր 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց կան մեր համար ավելի շահեկան քարտեզներ, ասենք՝ 1926 թվականի քարտեզը։ Ունենք այն պատկերը, որը դարձավ պատերազմի առարկա։ Եթե գնում ենք խաղաղության, հակառակ կողմը ևս պետք է ձգտի դրան»,- ասաց նա։