Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային խնդիրներ։
Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքը միմյանց բարիդրացիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ամիր Աբդոլլահիանն նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները։
Բայրամովը նշել է, որ կարևոր է հարգել Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականությունը՝ ելնելով նրա ազգային շահերից և տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններից։