Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։
«Տուժածներ չկան, տարվում է քննություն։
Պարեկություն է իրականացվում երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։